Գյումրու քաղաքապետ կդառնա Մարտուն Գրիգորյանը

Մարտուն-Գրիգորյան1«Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական Էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։

Պատգամավորն իր տարեդարձին հրավիրել էր ինչպես ՀՀԿ-ականների, այնպես Էլ ԲՀԿ-ականների։ Իսկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Գոիգորյանին 35-ամյակի կապակցությամբ պարգևատրեց Աժ նախագահի հուշամեդալով   հասարակական-քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի և ծավալած գործունեության համար։ «Աժ նախագահը կարևորել Է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում և մաղթել նոր ձեռքբերումներ ու հաջողություններ».– ասված Է Աժ հաղորդագրության մեջ։ Այսպիսով, իշխանությունը բացահայտ ցույց տվեց, որ այս տարի Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություննեոում հենց Մարտուն Գրիգորյանն Է լինելու իր թեկնածուն։ Գյումրիի նախկին և գործող քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի հոգեվիճակի մասին տեղեկություններ չկան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով