Home » ՄԱՄՈՒԼ » Գյումրու քաղաքապետի պաշտոնը թափուր է. նոր քաղաքապետ է փնտրում Սերժ Սարգսյանը

Գյումրու քաղաքապետի պաշտոնը թափուր է. նոր քաղաքապետ է փնտրում Սերժ Սարգսյանը

Գյումրիի քաղաքապետի խնդրանքը  Սերժ Սարգսյանին«Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել։ Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել։ «Ժողովուրդ»–ը կանխատեսել էր, որ նախագահականում Գյումրիի քաղաքապետի հավակնորդների մրցույթ է հայտարարված։

 Իհարկե, Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցությանը իրեն չհրավիրելու մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ կարծում է, որ ֆորմատն է այդպիսին եղել, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ երեկ Սերժ Սարգսյանը շարունակել է սեպտեմբերի 24-ին Գյումրիում սկսած «խաղը» և այդ քաղաքի իշխանական կլանների պարագլուխներին ևս մեկ անգամ հասկացրել, որ Ս. Բալասան|անի պաշտոնը «թափուր» է։ Մյուս կողմից էլ երեկվա խորհրդակցությամբ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի սկիզբը՝ ընտրողներին հաճոյանալու գործընթացը սկսելով հենց Գյումրիից, քաղաք, որտեղ վերջին տարիներին իշխանությունները մշտապես պարտվել են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 144 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy