Գյումրու Սև Բերդում Սամվել Բալասանյանը հյուրանոց է կառուցում

Samvel-Balasanyan01-e1346419325263Գյումրու Սեւ բերդը (Սեւ ղուլ), որը պատմամշակութային կոթող է, հիմա պատկանում է Բալասանյանների ընտանիքին: Այնտեղ Գյումրու քաղաքապետի որդին՝ Միսաք Բալասանյանը, կառուցում է հյուրանոց-ռեստորան:«Պատմամշակութային իրա տեսքը ամբողջությամբ պահպանելու ենք, նույնիսկ էդ դարպասները ոնց որ եղել են, ամբողջությամբ նույն ձեւի վերակառուցվելու են: Զուտ ներքին հարդարանքն է փոխվելու. ինչ որ կառուցվելու է, ներքին մասում է կառուցվելու` ամֆիթատրոն, թանգարան, իսկ արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանվելու է»:
«Էդպես քննադատորեն որ մոտենում են, ասեմ, որ այդ կոթողը նոր չի սեփականաշնորհվել: Սեփականաշնորհվել է 2005 թ-ին: ՊՆ-ն վաճառել է Հայկ Հայրապետյանին, ով 2007 թ-ին մահացել է: Հիմա նոր գնորդ ունի, եւ պլանավորում ենք շարունակել աշխատանքը»:
Սեւ բերդի տարածքում կառուցվելու է ռեստորան, ինչպես նաեւ հյուրանոց: «Պատմամշակութային համալիր, որը ունենալու է ռեստորանային եւ հյուրանոցային բաժիններ: Գնորդը Բալասանյան Միսաքն է: Լինելու է նաեւ ամֆիթատրոն, պատկերասրահ, թանգարան, որտեղ ներկայացված են լինելու Սեւ ղուլի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, իսկ ռեստորանում ներկայացված է լինելու հայ ազգային եւ այլ երկրների խոհանոցները: Այսինքն դառնալու է մեծ տուրիստական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կարողանան մշակութային ժամանց անցկացնել եւ նաեւ գիշերել ու ճաշել», -ասաց նախագծի ղեկավար Սերգեյ Թորոսյանը:

galatv.am

Դիտվել է 103 անգամ
 


Այս թեմայով