Գյումրիում 2 կին կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին հիվանդանոցից Մուշի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 1971 և 1980 թվականին ծնված երկու կանայք:

Վերջիններս հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ  նույն օրը Գյումրու Սարգսյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ 1983 թվականին ծնված Գագիկ Կ-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ:

Նույն օրը ժամը 12.32-ին Սարգսյան փողոցից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ-ին  բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Հանցագործության մեջ կասկածվող անձը ձերբակալված է, հանցագործության գործիք դանակը ՝առգրավված։

Կատարվում է քննություն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

 


Այս թեմայով