Գյումրիում քաղաքական խառնաշփոթ է

1468867056_d586d5abd5afd5b8d5ac-d593d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b611Գյումրիում սեպտեմբերի 18-ին կկայանա քաղաքապետի ընտրություններ: Ինչպես հայտնի է ընտրություններին մասնակից է լինելու նաև «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրոգրողների կողմից հիմնադրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, որը լուրջ աջակցություն ունի Գյումրիում:

Politik.am-ի աղբյուրները հայտնում են, որ «Ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» և ՀԱԿ կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել «ԳԱԼԱ» կուսակցությանը, սակայն մեկ պայմանով, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չաջակցի «ԳԱԼԱ» կուսակցությանը: Նշված երեք կուսակցությունները հրաժարվում են մասնակից դառնալ պրոցեսի, որի մեջ կա նաև Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործիչ` Վարդան Օսկանյանը:

Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի ղեկավարծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անգամ պատրաստ է իր թեկնածուին առաջադրել Գյումրու ընտրություններում:

Դիտվել է 309 անգամ
 


Այս թեմայով