Գյումրիում տեղակայված ռուսական զորամասից զինվոր է փախել իրեն ամրակցված զենքով

rus-zorqԱյսօր առավոտյան վաղ` լուսադեմին, Գյումրիում կրակոցներ են հնչել: Արդեն ժամը 09.00-ի մոտ հայտնի է դարձել, որ Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկից ռուս զինվորական է փախել իրեն ամրակցված զենքով: Գյումրու մի շարք հիմնարկությունների, դեղատների եւ հանրային սպասարկման օբյեկտների աշխատողներին հատուկ զգուշացվել է այդ մասին եւ ցույց տրվել փախած զինվորականի լուսանկարը: Մանրամասները ճշտվում են:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Դիտվել է 820 անգամ
 


Այս թեմայով