Գյումրիում՝ ով ում կաջակցի. «Հրապարակ»

գյումրի«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քիչ-քիչ գծագրվում են հնարավոր ալյանսները Գյումրու քաղաքապետի սպասվող ընտրություններում. Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը, ըստ ամենայնի, կպաշտպանի «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Հովհաննես Մարգարյանին: ՀԱԿ-ը կաջակցի ԲՀԿ թեկնածու, ԲՀԿ տեղի կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանին: ՀՅԴ-ն կխաղա սոլո: Ի դեպ, լուրջ «կռիվ» կա ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ` երկրորդ տեղի համար, քանզի ՏԻՄ ընտրություններն «ապրոբացիա» են խորհրդարանական ընտրությունների համար, թե ով ինչ ունի ընդդիմադիր այդ մարզում, քաղաքում, եւ ՀՅԴ-ի համար «զապադլո» կլինի, որ իր մարզպետի ղեկավարած մարզում ինքը չունենա գոնե երկրորդ ցուցանիշը: Իր հերթին ԲՀԿ-ՀԱԿ կոնգլոմերատը, Հովիկ Աբրահամյանի անմիջական հովանու ներքո, փորձում է դառնալ երկրորդը: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի Վարդանիկը` Ղուկասյան, աջակցի հենց այդ կոնգլոմերատին: Ինչ վերաբերում է «ԳԱԼԱ»-ին, ապա այնտեղ դեռ շատ անորոշ է, քանի որ նախ գրանցման խնդիրը կա, ապա, ըստ մեր աղբյուրների, Վահան Խաչատրյանը չի առաջադրվի, առավել հավանական է ոմն «Լենտեքստի» Կարենի թեկնածությունը»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով