Գյումրիում շտապօգնաթյան բժշկին ծեծելով սպանելու մեջ մեղադրվողը չի դադարեցրել ոչ հացադուլը, ոչ էլ ջրադուլը

231642981384924283«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արտակ Կարապետյանը, ով մեղադրվում է Գյումրիում շտապօգնաթյան բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու մեջ չի դադարեցրել ոչ հացադուլը, ոչ էլ ջրադուլը։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ Կարապետյանը չի կարել բերանը (նախօրեին երիտասարդի հայրը մեզ փոխանցել էր, թե իր որդին կարել է բերանը)։

Սպասում է, որ իրեն տեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ։ 15 տարվա ազատազրկման դատապարտված Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին խնդրելով վերանայել իր գործը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով