Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ. «Հրապարակ»

default«Հրապարակ» թերթը գրում է. «Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդևան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։

Հետո նրանք վիճեցին, և Վարդանը պատժեց նրան՝ ձեռքից վերցնելով գազալցակայանը, ինչի արդյունքում Գրիգորյանը հանգրվանեց նախկին քաղաքապետի հակառակորդների ճամբարում։ Մի բան պարզ է՝ և Ապարը, և Վարդանիկը՝ ի դեմս Հովհաննես Մարգարյանի, պայքարելու են Բալասանյանի դեմ։ Թերևս մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 312 անգամ
 


Այս թեմայով