Գյումրիում կհաղթի ընդդիմությունը. ՀՀԿ-ն վախենում է խայտառակ պարտությունից

13643767_1053860741358821_2054962790_nՀանրապետության երկրորդ քաղաքը` Գյումրին հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով: Սա այն քաղաքն է, որտեղ իշխանությունները համապետական ընտրությունների ժամանակ գրեթե միշտ ձախողում են: Գյումրու քաղաքապետի վերջին ընտրություններում հաղթեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, իսկ ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրություններում,որը կայացել է 2012թ. մայիսի 6-ին՝ Շիրակի մարզի 4 ընտրատեղամասերից 3-ում հաղթել է ԲՀԿ-ն: Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մոտ 16 հազար 500 քվե ստացավ, ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շուրջ 42 հազար 500: Գյումրին Սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ «ոչ» ասաց իշխանության ներկայացրած նախագծին: Վերջերս Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստատեսության ստեղծագործական թիմը հիմնել է կուսակցություն:Այս կուսակցությունը լուրջ հայտ է ներկայացնում հաղթելու քաղաքապետի առաջիկա ընտրություններում: «ԳԱԼԱ»-ի հիմնադիրները հայտնի գյումրեցի գործիչներ են և վայելում են հասարակության վստահությունը: Այս ֆոնին հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն դեռևս թեկնածու չի առաջադրել այս քաղաքում: Կարելի է արձանագրել, որ դեռևս ՀՀԿ-ն վախենում է Հայաստանի «հայրաքաղաքում» մտնել պայքարի մեջ: Իշխող կուսակցությունը չի ցանկանում համապետական ընտրություններից խայտառակ պարտություն կրել:

Դիտվել է 573 անգամ
 


Այս թեմայով