ՀՀԿ-ականները բարկացել են՝ Բալասանյանն իրեն «ճիշտ» չի պահում. «Հրապարակ»

IMG_6178«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում լարված մթնոլորտ է ստեղծվել Սամվել Բալասանյանի և որոշ ՀՀԿ-ականների միջև։ Մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանը որոշել են ձեռքերը լվանալ, քանի որ Բալասանյանն իրեն «ճիշտ» չի պահում՝ գլուխ է գովում, որ ավագանու ցուցակի վերին հորիզոնականներում իր մարդիկ են, և հենց նրանց շնորհիվ էլ ինքը վերընտրվելու է։

ՀՀԿ-ականներն էլ վրդովված են այդ հանգամանքից ու մատը մատին չեն խփում։ Երեկ Սուքիաս Ավետիսյանը չհերքեց լարվածության փաստը։ Մեր հարցին՝ ՀՀԿ-ն Գյումրիում միասնակա՞ն է, աջակցո՞ւմ է Բալասանյանին, պատասխանեց. «ՀՀԿ մարզային խորհուրդն իր որոշումը կայացրել է, և բնական է, որ իր որոշման տերն է ու սատարում է իր թեկնածուներին»։

Սակայն խոստովանեց․ «Այո, խնդիր եղել է շրջանային կառույցների հետ քննարկելու փուլում, դժգոհություններ եղել են ցուցակների հետ կապված, ավելի ճիշտ՝ տեղերի հետ կապված, բայց դժգոհությունները կապ չունեն, ՀՀԿ-ի թիմն ամբողջությամբ ներգրավված է այդ գործի մեջ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 177 անգամ
 


Այս թեմայով