Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գյումրիում զոդում են վերջին դիտահորերը. կադրեր Պուտինի այցին պատրաստվող քաղաքից

Գյումրիում զոդում են վերջին դիտահորերը. կադրեր Պուտինի այցին պատրաստվող քաղաքից

183357Նախօրեին տեղացած առատ ձյունը բարդացրել է դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի նախապատրաստական աշխատանքները Գյումրիում։ Նոյեմբերի 30-ին ձնամաքրման ակտիվ աշխատանքներ էին ընթանում քաղաքի կենտրոնական փողոցներում, Գյումրու դրամատիկական թատրոնի շրջակայքում, կենտրոնական հրապարակում։ Ձնից մաքրվում էին ոչ միայն փողոցները, այլեւ արձանները։

Օդանավակայանից հրապարակ տանող ճանապարհի երկայնքով տեղադրված են Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները։ Քաղաքով մեկ տեղադրվում են Գյումրիի՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակումը հիշեցնող ցուցանակներ ու դրոշներ։ Պուտինի այցից մեկ օր առաջ փոխում են փողոցային լուսավորությունն ապահովող լամպերը։

Դիտվել է 131 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy