Գյումրիում դաշինք կկազմեն

gyumri-472x264«Մեր տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Գալա» հ/ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հարցը:

 Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց «Գալա»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:

 «Այո, իմ կողմից նման առաջարկություն եղել է և՛ «Ժառանգությանը», և՛ ՀԱԿ-ին: Այլ կուսակցությունների էլ ենք առաջարկել, բայց դեռ չեմ ուզում մանրամասնել»,-մեզ հետ զրույցում ասաց Վահան Խաչատրյանը:

 Նրա խոսքերով ճիշտ աշխատանք տանելու դեպքում իրենք կարող են հատկապես Գյումրիում հաղթել, քանի որ այդ քաղաքում ընտրողների գերակշիռ մասը ընդդիմադիր է: Խաչատրյանը, սակայն, չասաց, թե դաշինքի դեպքում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով