Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան

150309053427_armenia_gyumri_624x351_rianovostiԳյումրիի Անիի թաղամասում բնակվող Երանոսյանների բնակարան փետրվարի 1-ին՝ կեսգիշերին մոտ ռուս զինծառայող է փորձել ներխուժել:

«Ժամը 11-ի կողմն էր, դռան զանգը տվեցին, ես գլազոկից նայեցի, տեսա՝ երիտասարդ ռուզ զինվոր էր հարբած վիճակում: Անընդհատ խփում էր դռանը, ասում՝ «ատկռոյծե, ատկռոյծե», ռուչկեն էր պտտացնում, մտածում էր՝դուռը բաց կլինի: Ամուսինս ասեց՝ ինչ կուզես, հեռացիր, ասեց՝ պալիգոններից եմ եկել, տուն եմ եկել: Ես այդ ամբողջ ընթացքում 3 անգամ զանգեցի ոստիկանություն, բայց շատ ուշ եկան, համարյա 1 ժամից ավել մենք անելանելի վիճակում էինք, էլ չգիտեինք ինչ անեինք, այդ հարբած ու զինված ռուս անասունը, կոտրում էր մեր բնակարանի դուռը, չեք պատկերացնում, ուղղակի սարսափած ենք, աչքներիս դեմն եկավ Ավետիսյանների ընտանքին ու գնաց: Ինչ իմանանք թե դա Պերմյակով 2-ը չէր և նույն սպանդը կազմակերպելու համար չէր եկել: Վերջը 3 ոստիկան եկավ, դրա թևերը ոլորեցին ու տարան»,-Politik.am-ին պատմեց ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Երանոսյանը՝ նշելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից հետո իրենք սովորաբար տան դուռը կողպում են:

 

Դիտվել է 140 անգամ
 


Այս թեմայով