Գյումրիում ավտոկայանատեղիները հունվարի 1-ից դարձել են անվճար

gyumri-472x264Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական վիճակը, նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով, Գյումրու ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202-Ն որոշմամբ համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձել է անվճար:
Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից և տեղեկացնում, որ նման որոշման հիմք հանդիսացել է նաև այն փաստը, որ վճարովի ավտոկայանատեղիներից համայնքային բյուջե տարեկան մուտքագրվում էր չնչին գումար:

Նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով: Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան:

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով