Գյումրին կվերանվանվի Ալեքսանդրապո՞լ

182174«Հրապարակը» գրում է. «Ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ  Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ: Այդ մասին Պուտինը «մեժդու ստրոկ» կխոսի Սերժ Սարգսյանի հետ:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող, Հայաստանն ամբողջովին ՀՕՊ համակարգի հովանոցով ծածկող, 102-րդ ռազմաբազան ընդլայնող ՌԴ նախագահի համար «սրտամոտ» է Ալեքսանդրապոլը, ոչ թե որ «չեկիստական» մենթալիտետով առաջնորդվող Պուտինը ցանկանում է այն վերջնականապես վերածել ռազմական պոլիգոնի, այլ որ ցանկանում է այդ «կողմերի» վրա կրկին արթնացնել Ռուսաստանի երբեմնի զորության ոգին:

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք, այսպես ասած, ՄՄ-ի եւ ՆԱՏՕ-ի-Թուրքիայի միջեւ, եւ եթե այնպես ստացվի, որ բացվի հայ-թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ «մտնելու» է Գյումրի:

Ընդ որում, հետաքրքիր է նաեւ, որ հայաստանյան երկրորդ էշելոնի կուսակցություններից մեկը փորձել է պապից, առավել ստույգ` «պապայից» ավելի կաթոլիկ լինել եւ Գյումրիի անվանափոխության հարցն ինքը բարձրացնել ու սկուտեղի վրա մատուցել Պուտինին՝ մինչ Հայաստան «մուտքը», սակայն վերջին պահին փոշմանել է: Ի դեպ, Գյումրին Ալեքսանդրապոլ է անվանվել 1838թ. ոչ թե կայսր Ալեքսանդրի անվամբ, այլ Նիկոլայ 1-ինն իր սիրելի կնոջ`  մահացած Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով այն կոչել է Ալեքսանդրապոլ»:

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով