Home » ՄԱՄՈՒԼ » Գյումրիի քաղաքապետի խնդրանքը Սերժ Սարգսյանին

Գյումրիի քաղաքապետի խնդրանքը Սերժ Սարգսյանին

Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին (լուսանկարում), գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Հանդիպան նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։

«Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին և նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ Բալասանյանի տան վրա կրակելուց և հայհոյանքներ տեղալուց հետո խոստացել էր «խփել տալ» Գյումրիի քաղաքապետին», –նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 77 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy