Գյուղնախարարին կնշանակի Գարեգին Բ-ն

patriarh_gagerinԱյս ամսվա երկրորդ կեսին Հայաստան ներթափանցեց ցուրտ օդային հոսանքներ, որի հետևանքով ծիրանենու բերքի մեծ մասը վնասվեց: Ցրտահարության օրերին Արարատի մարզի գյուղերից մեկում, գյուղացիներից մեկը յուրովի էր պայքարում ցրտի դեմ: Նա քահանա էր հրավիրել, որպեսզի աղոթքով փրկի իր բերքը:

Այս կապակցությամբ Տեր Համբարձումը իր պաշտոնական կայքում գրել է.«Այսօր, երբ անցել է ցրտահարության վտանգը, տեղեկացանք, որ այն այգին, որտեղ կատարվել էր օրհնության կարգ և որը շատ անհավատների կամ թերահավատների ծաղրի և անպարկեշտ հայտարարությունների առիթ էր դարձել, չի ենթարկվել ցրտահարության: Ավելին` այն բերքատու է: Այս մասին մանրամասներ է պատմում Նոյեմի Անդրեասյանն` իր ֆեյսբուկյան էջում. «Քիչ առաջ Սուրենավանում էինք: Լևոն Նադարյանի այգում ոչ մի ծառ չի ցրտահարվել: Ծառերին ջերմաչափեր կային: Այստեղ ջերմաստիճանը 0-ից չի իջել: Ու եթե ասեք, որ ջերմաչափը չի աշխատել, ծառերին ջրով շշեր էր կախել. Ջուրը չէր սառել ոչ մի օր: Ու եթե սա էլ է քիչ, ասեմ, որ մեղուները ֆեյսբուքի քննարկումներից անտեղյակ էին ու ծաղիկներից նեկտար էին հավաքում: Ցրտահարած ծաղիկներին մոտ չէին գա: Այս մարդը հրաշքի մեջ ապրում է` ամեն օր գոհանալով ու Տիրոջը շնորհակալություն հայտնելով: Հավատքը չեն քննում: Հավատքը չի չափվում մարդկային «չափիչներով»: Աստծո օրհնությունը ներգործում է մարդու սրտում տեղ գտած վստահության, սրտի դռների բացվածի չափ»»:

Փաստերոն ինչպես քահանան է հավաստում գյուղացիներից մեկի այգին փրկվել է իրենց աղոթքի շնորհիվ: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին իր սպասավորներին չի ուղարկել բոլոր գյուղերը, որպեսզի բոլորի բերքը փրկվեր: Կամ թող մի գյուղացի այգու փոխարեն աղոթք արվեր առ աստված ամբողջ Հայաստանի համար: Այս դեպքում անիմաստ կդառնան նաև հակակարկտային կայանները, իսկ գյուղնախարարությունը թող կառավարությունը հանձնի Հայ Առաքելական եկեղեցուն,  քանի որ իրենք այդ ոլորտում ավելի ազդեցիկ են, քան Սերգո Կարապետյանը:

Դիտվել է 218 անգամ
 


Այս թեմայով