Գյուղնախարարը վարչապետի հետ համ Կառավարությունում է «փայ» մտել, համ՝ բիզնեսում

Գյուղնախարարը վարչապետի հետ համ Կառավարությունում է «փայ» մտել, համ՝ բիզնեսումՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում կտրուկ ավելացել են:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում կտրուկ ավելացել են: Նախարարի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա դրությամբ կազմել են 79 հազար 500 դոլար, 78 հազար 200 եվրո և 175 մլն դրամ: 2013 թվականի համեմատ 1 մլն 237 հազար դրամով ավելացել է նաև նրա աշխատավարձի չափը:

Բացի այս՝ ՀՀ գլխավոր գյուղատնտեսը նախորդ տարվա ընթացքում 13 մլն դրամով վաճառել է BMW X5 3.01 մակնիշի ավտոմեքենա: Գյուղատնտեսության նախարարի կնոջ՝ Նվարդ Հովակիմյանի դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 20 մլն 500 հազար դրամ և 32 հազար 800 դոլար:

Մինչդեռ նախարարի տիկինը տարեկան ստանում է ընդամենը 2 մլն 344 հազար դրամ աշխատավարձ:

Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը, մինչև նախարար նշանակվելը, ղեկավարում էր «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը, որը հանրությանը հայտնի է «Արտֆուդ» ապրանքանիշով: Այս ընկերությունն, ինչպես հայտնի է, կապվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով