Գյուղացին դիմում է կառավարությանը

5-Gagik_HambՄայիսի 23-ին կարկուտը և ուժեղ քամին Արմավիրի մարզի 12 համայնքներին մեծ վնաս էր հասցրել: Politik.am-ի թղթակիցը եղել է Արմավիր մարզի Գայ համայնքում, որտեղ հիմնականում տուժել էին ջերմոցային տնտեսությունները, պատռել էին պոլիէթիլային թաղանթները և կոտրել ջերմոցների մետաղյա կոնստրուկցիան: Գայ համայնքի բնակիչ Ամր Սմոյանի ջերմոցը քամու հետևանքով գետնին է հավասարվել: Նրա խոսքերով գյուղում ամենաշատը ինքն է վնաս կրել.«10 օր առաջ էի ավարտել ջերմոցի աշխատանքները ու նոր էի լոլիկը դրել: 1 միլիոն 400 հազար վարկ էի վերցրել:  Քամին լրիվ ավիրեց վարկի մարումն էլ պետք է հունիսից կատարեմ: Հիմա ինչ եմ անելու չգիտեմ: Գյուղապետարանից եկան վնասի չափը հաշվեցին, բայց հույս չտվեցին որ ինչոր օգնություն կլինի: Անգամ Արմավիրի մարզի գյուղատնտեսության վարչության պետի տեղակալն էր եկել գյուղ,  բայց չեկավ ու վնասը չարձանագրեց` ասել էր, թե  պատկերացնում է ինչ է եղել,  բայց սա պատկերացնելու բան ամբողջ տնտեսությունց ոչնչացել է: Անգամ նամակ եմ գրել կառավարություն, բայց պատասխան չկա` ակնկալում եմ կառավարության աջակցությունը, որ գոնե վարկս մի տարով սառեցնեն: Մեր գյուղատնտեսության նախարարը այգեգործներին սովորեցնում էր թե ինչպես պետք է խաողի  մով մշակեմ: Հիմա էլ իրենց խնդրում եմ ցույց տան, թե ինչպես ջերմոցս կանգնեցնեմ»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտվել է 103 անգամ
 


Այս թեմայով