Գյուղացին աղքատանում է, իսկ նախարարի գործերը «период» են. 194 միլիոն գումար

BMW-X5-3.0iՀայաստանցի գյուղացին հայտնվել է ողբալի իրավիճակում: Հողի հետ ամեն օր կռիվ տվող արդար գյուղացին ստիպված է նաև տարբեր այլ ճակատներով կռիվ տալ, որպեսզի իր քրտինքով աշխատածը կարողանա իրացնել եվ գոյատևել: Գյուղացին օր օրի աղքատանում է, իսկ գյուղնախարարը հարստանում: Դա է ապացուցում նախարարի ներկայացրած հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի նախարարի դրամական միջոցները կազմում են 194 000 000 դրամ, 79 500  ԱՄՆ դոլար և 78 200 եվրո: Նախարարի կինը հայտարարգրել է 22 700 000  դրամ և 32 000 ԱՄՆ դոլար: Նախարարը նաև հասցրել է 13 մլն դրամով BMW X5 3.0 I գնել:

Հ.Գ. Ահա այսպես, երբ գյուղացիները աղքատանում են, ոլորտի պատասխանատու նախարարի գործերը  «период» են:

 


Այս թեմայով