Գյուղացիների խմելու ջուրը «Երևան Ջուր»-ը վաճառում է թռչնաբուծական ֆաբրիկային

imagesԱրդեն մի քանի շաբաթ է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչները խմելու ջուրը կաթիլներով են ստանում: Ինչպես Politik.am-ին տեղեկացրին գյուղի բնակիչները նրանք խնդրի մասին տեղեկացրել են «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներին, սակայն փոփոխություն չեն նկատել: Ինչպես Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գյուղացիներից մեկը «Երևան Ջուր» ընկերությունը գյուղի խմելու ջուրը վաճառում է գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկային». «Պատկերացնում եք մի ամբողջ գյուղ մի ֆերմա հավերի արժանիք էլ չունի: Մեր խմելու ջուրը կտրել են տվել ֆաբրիկային:Հասկանում ես սա ոռոգման ջուր չի՝ մարդիկ պետք է լողանան, լվացվեն, խմելու ջուր պետք է լինի»,-իր դժգոհություն արտայատեց մեր զրուցակիցը:Նա նաև տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ էլ են այս հարցը բարձրացրել և այն ժամանակ դեռ խեստացել էին հարցը կարգավորել, սակայն մինչև այսօր գյուղացիները չեն կարողանում ինչպես ասում են՝ մարդավարի օգտվել խմելու ջրից: Թե երբ կլուծվի գյուղացիների ջրի խնդիրը դեռ պարզ չէ, պարզ է սակայն, որ կենսական աղբյուր համարվող ջրից զրկելը, մեղմ ասած՝ արդարացի չէ: Գյուղացիները հույս ունեն խնդիրը մամուլում շրջանառվելուց հետո ՙՙՙսայլը տեղից կշարժվի՚՚:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով