Գյուղացիները ի նշան բողոքի ճանապարհ են փակել, իսկ գյուղապետարանում տեղյակ չեն այդ մասին

080536130139Այսօր՝ վաղ առավոտվանից Կոտայքի մարզի երեք համայնքների՝ Աղավնաձորի, Մեղրաձորի և Մարմարիկի բնակիչները փակել էին Հանքավան տանող ճանապարհը՝ պահանջելով անհապաղ վերականգնել իրենց համայնքների ոռոգումը:

Աղավնաձորի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Մակիչ Դանիելյանը Politik.amի հետ զրույցում ասաց, որիրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը.«Մենք տեղյակ չենք և չգիտենք արդյոք փակվել է ճանապարհ, և եթե փակվել է կան մեր գյուղի բնակիչներ նրանց շարքում»,-ասաց գյուղապետարանի աշխատակիցը՝ հրաժարվելով այլ տեղեկատվություն տրամադրել:

Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը մեր հետ զրույցում անհիմն որակեց գյուղացիների պողոքը.«Ջուր չկա, քանի որ շինարարական աշխատանքներ են իրականացվում և անհիմն եմ համարում գյուղացիների բողոքը»,-ասաց գյուղապետը:

Դիտվել է 126 անգամ
 


Այս թեմայով