Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան

 ԱԺ հայտարարություննեի ժամին  «Ծառուկյան խմբակցության» քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ  գյուղացիական վարկերն անմրցունակ են ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել:

«Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան, դրանք, միևնույն է, անհույս վարկեր են և չեն մարվելու», — նշեց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված ոռոգման և բարձր վարկային տոկոսադրույքների պատճառով։

««Ծառուկյան դաշինքի» կողմից դեռևս նախընտրական ծրագրում առաջարկված կետերի մեջ այդ մասով ևս հստակ լուծումներ են առաջարկվել, մասնավորապես, 1 հեկտար ոռոգման ջրի համար այնպիսի մրցունակ գին սահմանել, որպեսզի գյուղացին կարողանա իր տնտեսությունը զարգացնել, ոչ թե գնալ կործանման», — եզրափակեց խոսը պատգամավորը:

Այս թեմայով