Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գյուղատնտեսության նախարարը Ռոզա Ծառուկյանին է հանձնել ՀՀ Նախագահի մեդալը

Գյուղատնտեսության նախարարը Ռոզա Ծառուկյանին է հանձնել ՀՀ Նախագահի մեդալը

timthumb (6)ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործարարներին հանձնել է ՀՀ Նախագահի մեդալները:

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով:

Շնորհավորելով Ռոզա Ծառուկյանին նման բարձր պարգևի արժանանալու առթիվ և շնորհակալություն հայտնելով ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար՝ նախարարը մաղթել է նրան հետագա արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ գյուղատնտեսության ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի և պարգևի համար՝ Ռոզա Ծառուկյանը նշել է, որ այն խիստ պարտավորեցնող է՝ հավելելով, որ այն ծրագրերը, որոնք ինքն իրականացնում է, կլինեն շարունակական:

Դիտվել է 166 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy