Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել

սերգո կարապետյան«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի տնտեսական աճը կազմում է 14.4%։ Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության ոլորտում պետությունը աջակցող ծրագրեր է իրականացնում.«Պետական օժանդակության ծրագրեր իրականացվում են 2011թ-ից՝ սերմնաբուծության զարգացման ծրագրեր, պարարտանյութերի ու դիզելային վառելիքի օժանդակություն է տրվել, սուբսիդավորվող վարկերի տրամադրումն է՝ այս տարի պետությունը սուբսիդավորեց 6%, նախորդ տարիների 4%-ի փոխարեն։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի հնարավորություն ունեն 8%-ով գյուղացիական վարկեր ստանալու»,-ասաց նախարարը:

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով