Գյուղապետը հերոս Քյարամ Սլոյանի հուշարձանի համար տարածք չի տրամադրել

Շուրջ երկու տարի, ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված ազգությամբ Եզդի Քյարամ Սլոյանի ծնողները դիմել են Արտաշավանի համայնքապետին, որպեսզի հերոս Սլոյանի հուշարձանը տեղադրելու համար հողակտոր հատկացվի կամ հուշարձան կառուցվի:
Համայնքապետը ինչ-ինչ պատճառներով չի հատկացրել հողակտոր, և ոչ էլ հուշարձան պատրաստելու պատրաստակամություն է հայտնել, նշելով, որ եթե Քյարամի համար հուշարձան պատրաստեն , ապա այդ դեպքում 90-ականների զոհվածների համար էլ հուշարձաններ պետք է կառուցվի:
Այնուհետև հերոս Քյարամ Սլոյանի մայրը, ամուսնու մահից հետո դիմում է գրել Արագածոտնի մարզպետարան նույն խնդրանքով, ինչին ի պատասխան մարզպետարանից հողակտոր է հատկացվել, սակայն հուշարձանի ծախսերը մնացել է ընտանիքի վրա:
Այս հանգամանքը զայրույթ է առաջացրել այն մարդկանց մոտ ովքեր իմացել են վերոնշվածի մասին , և նրանցից ամերիկաբնակ Թագուհի Օհանյանը , ով հանրությանը հայտնի է զոհված կամ վիրավոր զինվորականներին կամ նրանց ընտանիքններին ֆինանսական աջակցություն տրամադրելու իր բազմաթիվ գործողություններից` 500 ԱՄՆ դոլար է տրամադրել հերոսի ընտանիքին մնացյալ ծախսերը հոգալու համար:

Հիշեցնենք որ, 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

Այս թեմայով