Գծատերը հավաստիացնում է, որ քաղաքապետարանից իրենց ստիպում են՝ ուղեվարձը թանկացնել

JpL4vpNBMN6jq2TPO3JwJtt5tBԵրևան քաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացումը անխուսափելի է: Երևանում տրանսպորտի ուղեվարձը կթանկանա ոչ թե այն պատճառով, որ դրա կարիքը իրականում կա, այլ այդպես են որոշել վերևներում:

Երևանի երթուղիներից մեկը սպասարկող ոչ մեծ ընկերության ղեկավարը Politik.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ թանկացումը իրենց սրտով էլ չի, որ իրենք էլ են հասկանում ժողովրդի դրությունը և անտեղի են համարում թանկացումը. «Պարզ է չէ, որ մեզ ձեռք կտա թանկացումը, բայց ես օրինակ մտածում եմ, որ լիքը մարդիկ կան չեն կարողան վճարել և եթե սենց էլ եկամուտ եմ ստանում ինչի համար թանկացնեմ: Մի բան հաստատ է, եթե մեզ չստիպեն մենք թանկացում չենք ուզում՝ մեկա էդ ավել եկած գումարները էլի ձեռքներիցս առնելու են»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարնից իրենց հրահանգել են, որ պետք է ձևացնել թե թանկացումը իրենք՝ գծատերերն են պահանջում. «Ես չեմ կարա ազատ խոսեմ՝ հասկանալի ա, որ հաջորդ օրը լավագույն դեպքում չեմ աշխատի, բայց մի բան կասեմ, որ գին բարձրացնելը մենք չեն որոշել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 


Այս թեմայով