Գլուխը քարն է տվել. Յուրի Վարդանյանը` որդու հանրային պաշտպանի մասին

Jivan-Gasparyan-and-Olympic-weightlifting-champion-Yuri-Vardanyan-03Որքան էլ անսպասելի էր, այսօր ԱԺ բյուջեի քննարկումներին ներկայացել էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

Yerkir.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու է իր որդին հանրային պաշտպան վարձել:«Հանրայինը ի՞նչ վատ է որ»,-արձագանքեց նախարարը:

Լրագրողների դիտարկմանը, որ, ըստ հանրային պաշտպանի, Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, նախարարն արձագանքեց. «Գլուխը քարն է տվել»:

Նախարարը նաեւ հայտարարեց, որ միշտ ժողովրդի հետ է եղել: «Մի օր առիթ կստեղծվի, կհանդիպենք ու կխոսենք»,-ասաց նա: Իսկ այդ ընթացքում լրագրողներին ամեն կերպ խանգարում էր ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով ամեն կերպ փորձում էր լրագրողներին հեռացնել նախարարից:

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով