Գլխավոր հարցը եղել և շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովելը

արծվիկՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե կառավարությունը բավարար հետևողական չի եղել մենաշնորհների խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն, ասաց, թե առաջին հերթին օրենսդրական վերանայումների անհրաժեշտություն կա:

 «Հաջորդը՝ գործիքակազմի վերանայումներ և փոփոխություններ, այդ թվում՝ նաև լիազոր մարմինների և իրավասությունների հստակեցում: Չորրորդը՝ կոնկրետ այն մարմինները, որոնք իրենց ոլորտներում ունեն այնպիսի ծառայություններ մատուցող սուբյեկտներ, որոնք մասնավոր սեկտորում կարող են գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունենալ, պետք է սկսել նաև այդ սուբյեկտների շուկայում մրցակցային պայմանների ստեղծումից»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

 Նախարարն ասաց, թե գլխավոր հարցը եղել և շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովվելը. «Եթե շուկայում որոշակի անկանոն կամ ոչ օրինական գործողությունների, կամ թեկուզ օրինական, բայց մրցակցային վիճակը և գնագոյացման համակարգը խեղաթյուրող երևույթներ են, դրանք ածանցվում են շուկաների բաց չլինելու հանգամանքին: Այսինքն՝ առաջին խնդիրը շուկաները բաց պահելն է»:

 Շարունակելով խոսքը՝ Արծվիկ Մինասյանն ասաց, թե երբ խոսվում է մենաշնորհի առաջացման մասին, առաջին հերթին պետք է գիտակցել, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա մրցակցային միջավայրը կարող է ձևավորվել շատ արագ:

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով