Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Գիտեք չէ, որ 10-րդ համարի օգտին պիտի քվեարկեք».«Հայկական վերածնունդ»-ի վստահված անձ

«Գիտեք չէ, որ 10-րդ համարի օգտին պիտի քվեարկեք».«Հայկական վերածնունդ»-ի վստահված անձ

election-logo-620x300Քաքացի դիտորդ» հասարակական կազմակերպությունը դիտարկում է ՏԻՄ ընտրությունները և գրանցում ընտրախախտումները: Ըստ այդմ, գրանցվել են և շարունակվում են գրանցվել հետևյալ խախտումները.

Ընտրատեղամաս 27/1, Գառնի, թիվ 2 ավագ դպրոց, Զ. Ալեքյան փողոց 52: Այստեղ գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտում, կան ընտրացուցակի հետ կապված խնդիրներ:Մասնավորապես օգնություն են ցուցաբերել ընտրողին` առանց գրանցվելու: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը արձանագրել են ընտրախախտումը: Բացի այդ, քվեախցիկում միարաժամանակ գտնվել են երեք հոգի, որոնցից մեկը գրանցված է եղել որպես օգնող անձ, իսկ մյուսը ՀՀԿ-ի թեկնածուի վստահված անձ է եղել: Ընտրատեղամասում այդ առթիվ լարվածություն է առաջացել, բայց ՏԸՀ նախագահ ասել է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում ու ոչ մի խախտում չկա: ՀՆ տեղեկացվել է այդ մասին, բայց ասել է, որ ամեն ինչ կարգին է և ընտրախախտում չի արձանագրել:

Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ, երբ եղբայրը ընտրացուցակում ստորագրել է և իր և քրոջ փոխարեն, բայց քվեարկել է միայն իր փոխարեն: Հանձանաժողովը ընտրախատում չի արձանագրել, պատճառաբանելով, որ միևնույն է քույրն էլ է մասնակցելու ընտրությանը: Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում: Ընտատեղամասում միաժամանակ մի քսան հոգի են հավաքված, որոնք ներկայանում են համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի վստահված անձինք: Հանձնաժողովի նախագահը տեղյակ է սակայն, ինքը թույլ է տվել միաժամանակ մտնել ընտրատեղամաս, պայմանով, որ չաղմկեն ու լուռ նստեն:

Տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար: Ընտատեղամասում միաժամանակ մի քսան հոգի են հավաքված, որոնք ներկայանում են համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի վստահված անձինք: Հանձնաժողովի նախագահը տեղյակ է սակայն, ինքը թույլ է տվել միաժամանակ մտնել ընտրատեղամաս, պայմանով, որ չաղմկեն ու լուռ նստեն:

Ընտրատեղամաս 36/7, Արթիկ, Թիվ 3 ավագ դպրոց, Աբովյան 10/1:Այստեղ արձանագրվել է քվեաերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ, չլրացված քվեաթերթիկի տեղամասին դուրս բերման փորձ: ԿԸՀ-ի խորհուրդով անձնագրում դրվող կնիքի թանակը թափահարվել է, սակայն միևնույն է այն անհետացել է կնքված նմուշից: Ընտրատեղամասի սխալ կահավորում` Քվեախուցը տեղադրված է այնպես, որ ետևի պատուհանից տեսանելի է քվեախցի ներսի հատվածը, որով խախտվում է քվեարկության գաղտնիությունը:

Ընտրատեղամաս 34/17, Գյումրի, Թիվ 8-րդ զինվորական թաղամասի 10 շենք: Գրանցվել է ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս: «Հայկական վերածնունդ»-ի վստահված անձը կանգնած է մուտքի մոտ և եկողներին ուղղորդում է ասելով ՝ «գիտեք չէ, որ 10-րդ համարի օգտին պիտի քվեարկեք»։

Ընտրատեղամաս 27/2 , Գառնի, արվեստի դպրոց, Ս. Շահումյան 11:Այստեղ քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրվել:Քվեարկողի հետ խցիկ է մտել հանձնաժողովի նախագահը, օգնել է քվեարկել , հետո էլ բարձրաձայն ասել է, թե ում օգտին է քվեարկեվել: Առկա է տեսանյութ: Հանձնաժողովի նախագահը քվեարկողի հետ մտել է քվեախցիկ, օգնել է քվեարկել, հետո էլ դուրս է եկել ու բարձրաձայն հայտարարել է, թե ում օգտին է քվեարկվել: Առկա է տեսանյութ:

Ընտրատեղամաս 31/3, Ախթալա, Բարիտ Թաղամասի ՆՈՒՀ ՀՈԱԿ, 1փ Թումանյան 7:Ընտրողին օգնելու կարգի խախտում: Ըտրողներին օգնող անձանց անունները չեն գրանցվել գրանցամատյանում: Ընտրատեղամաս 27/2, Գառնի, արվեստի դպրոց, Ս. Շահումյան 11-ում`քվեարկության գաղտնիության խախտում:

Ընտրատեղամաս 34/14, Գյումրի, Թիվ 42 ավագ դպրոց-2-Մուշ-2 թղմ: Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը գրանցվել է անձնագրի պատճենով։ Վստահված անձը, նստած լինելով ցուցակների մեջտեղում, հետևում է ընտրողների մասնակցությունը, զանգում և ուղղորդում ընտրողներին տեղամաս բերել։

Ընտրատեղամաս 39/1, Վայք, Հիմանական դպրոց, Ալավերդյան փող,17-ում ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկա են եղել տեղամասում: Արձանագրվել է կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում:

Դիտվել է 105 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy