Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գիորգի Կվիրիկաշվիլին Տարոն Մարգարյանի և Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գիորգի Կվիրիկաշվիլին Տարոն Մարգարյանի և Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

111757a7d1a782936b387cd08b1fb21124caa1f2Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy