Գիորգի Կվիրիկաշվիլին կթողնի պաշտոնը

 Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ խոշոր փոփոխություններ, մասնավորապես, իր պաշտոնը կթողնի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հայտնել է տեղական ռադիոն:

Վրացական «Առաջին ռադիոյի» տեղեկատվության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին թողնելու է պաշտոնը: Նրա հետ միասին պաշտոնաթող կլինեն արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն և մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն:

Նշվում է, որ ժամանակավորապես՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը, վարչապետի պաշտոնակատար կդառնա գործող ներքին գործերի նախարար և առաջին փոխվարչապետ Գիորգի Գախարիան: «Պաշտոնապես այս տեղեկատվությունն առայժմ ոչ ոք չի հաստատում, սակայն «Վրացական երազանք» կառավարող կուսակցության կուլիսներում առաջիկա փոփոխությունների մասին վաղուց են խոսում», — իր կայքում հայտնում է «Առաջին ռադիոն»:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache