Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 30 անգամ, արձակվել է 300 կրակոց

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 30 անգամ, արձակվել է 300 կրակոց

banakՀոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է 34 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy