Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել SOS նախաձեռնության հաղորդավարի փաստաբանին

Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել SOS-ի հաղորդավարի փաստաբանին: Այս մասին ասվում է SOS նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ահազանգ, հունիսի 7-ի գիշերը, Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առևանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առևանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել սառը ջրի մեջ, ու թռնել, թռնել ինչքան հնարավոր է հեռու ու բարձր։ Շնորհակալություն, դուք «Թքիք»»:

Այս թեմայով