Home » ՊԱՏԱՀԱՐ » Գիշերը Աշտարակում ծննդյան արարողությունն ավարտվել է երկու տղամարդու սպանությամբ

Գիշերը Աշտարակում ծննդյան արարողությունն ավարտվել է երկու տղամարդու սպանությամբ

10621123336_8f6101fd79_nshamshyan.com-ը հայտնում է` այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ: Ինչպես Աշտարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Արմենիա բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր: Գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված անձը նույնպես մահանում է, ով տեղի Թամազյան փողովի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանն էր: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանությունը հայտնաբերել է գաղտնի փականով արյան հետքերով դանակ, որը Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի հանձնարարությամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի կողմից առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, որպեսզի պարզվի՝ հայտնաբերված դանակը օգտագործվել է տեղի ունեցած հանցագործության ժամանակ: Աշտարակցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ երեկ տեղի է ունեցել Էդգարի քրոջ աղջկա ծննդյան արարողությունը, որին հյուր է գնացել նաև Արթուրը, ու այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև և հյուրերի գնալուց հետո հիվանդանոցից ստացվել են ահազանգերը:  Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 496 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy