«Գիժ Արթուր»-ը թաղապետի նախկին տեղակալի տնից հափշտակել է 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր

5c977966375e0f512ab20dcb77d5cbbbSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ոստիկանները բացահայտել են հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են բերման ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա «Գիժ Արթուր» մականվամբ Արթուր Ղազարյանին: Պարզվել է, որ հունվարի 6-ին Բագրևանդ թաղամասի թիվ 24 տան 2-ր հարկի եվրոպատուհանը հատուկ միջոցներով բացելով՝ նա ներս է մտել նշված տուն և այնտեղից հափշտակել 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ռազմիկ Գրիգորյանին:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 284 անգամ
 


Այս թեմայով