Home » ՄԱՄՈՒԼ » «Գժի թուղթը» կազատի Տիգրան Խաչատրյանին օրենքի առաջ պատասխան տալուց

«Գժի թուղթը» կազատի Տիգրան Խաչատրյանին օրենքի առաջ պատասխան տալուց

տիգրան խաչատրյան«Մենք դադարել ենք զարմանալ այն խայտառակությունների վրա, որոնց ամեն օր բախվում ենք։ Մի քանի օր է՝ հանրությունը քննարկում է Սյունիքի մարզպետի որդու «գժի թղթի» հարցը։ Ամենալուրջ մտահոգությունները հնչում են այն կապակցությամբ, որ այդ նույն «թուղթը» հնարավորություն կտա բազմաթիվ անգամներ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող-մեղադրվող Տիգրան Խաչատրյանին այս անգամ էլ խուսափել օրենքի առաջ պատասխան տալուց։

Այնպիսի տպավորություն է, որ հանրությանը բոլորովին չի հուզում, թե ով եւ ինչպես է ազատել մարզպետի որդուն բանակից։ Մարդիկ անգամ զարմանք չեն ապրում, տեղեկանալով, որ բանակից ազատվելու պատճառը ոչ թե լուրջ հոգեկան հիվանդությունն է, այլ «չափավոր արտահայտված նեւրաստենիան»։ Մի կողմ թողնենք այն, որ վերջին տարիներին շարունակ թմբկահարում էին, թե բանակից այլեւս կեղծ բժշկական թղթերով հնարավոր չէ ազատվել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 77 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy