Գեւորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը

73709Տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես գրառում է կատարել Facebook-ի իր էջում ։
«Քիչ առաջ վերադարձա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Գեւորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը եւ տեղափոխվել նոր խուց, որտեղ գտնվելու պայմանների հետ կապված բողոքներ չուներ: Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը»,- հայտնել է Փաշինյանը:
«Նոր Հայաստան» փրկության ճակատից հայտնել էին, թե Սաֆարյանը հացադուլ է հայտարարել, այնուհետեւ նրան տեղափոխել է այլ հացադուլավորների մոտ, որոնց շրջանում եղած քրեականները փորձել են բախում հրահրել Գեւորգի հետ, ինչից հետո Գեւորգին տեղափոխել են առանձին պատժախուց:

 


Այս թեմայով