Գեւորգ Պետրոսյանը չի դադարում ֆեյսբուքյան գրառումներով ապատեղեկատվություն տարածել

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստըՔանի որ ԲՀԿ այլեւս նախկին անդամ Գեւորգ Պետրոսյանը չի դադարում ֆեյսբուքյան գրառումներով ապատեղեկատվություն տարածել եւ յուրովի մեկնաբանել ԲՀԿ կանոնադրությունը,  եւս մեկ՝ հուսով եմ,  վերջին անգամ,  կանդրադառնամ ԲՀԿ  նախկին անդամի գրառմանը։ Այո,  եթե Գեւորգ Պետրոսյանը լիներ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ,  ապա Ավանի ԲՀԿ տարածքային կառույցի խորհրդի որոշումը՝ վերջինիս կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ,  պետք է հաստատվեր ԲՀԿ քաղաքական խորհրդի  կողմից։ Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ քաղաքական խորհրդի  անդամ չէ,  նա շարքային կուսակցական է,  իսկ շարքային կուսակցականի դեպքում ԲՀԿ կանոնադրությունը նման կարգավորում չի նախատեսում։ Այլապես՝ կստացվեր,  որ տասնյակ հազարավոր կուսակցականներ ունեցող ԲՀԿ-ում եթե մի կառույցի խորհուրդ որոշում է կայացրել  հեռացնել կուսակցությունից որեւէ շարքային կուսակցականի,  ապա  անմիջապես պետք է հրավիրվի ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ։

Ինչ վերաբերում է Գեւորգ Պետրոսյանի երկրորդ դիտարկմանը,  որ անձին վերաբերող  հարցի քննարկմանը անձը պարտադիր պետք է ներկա  լինի,  ապա ԲՀԿ կանոնադրության մեջ հստակ նշված է՝ ՙիրավունք ունի ներկա լինելու՚։ Իրավունք ուներ՝ թող ներկա լինել։ Այսքանը։ Այլեւս ոչ՜ ես,  եւ ոչ՜ էլ իմ որեւէ կուսակից ԲՀԿ  նախկին անդամ Գեւորգ Պետրոսյանի որեւէ հայտարարությանը,  կամ գրառմանը չենք անդրադառնալու։ Մնացածը,  այո, դատարանում։

Վանիկ Էլիզբարյան

ԲՀԿ մամուլի խոսնակ 

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով