Home » Real Politik » Գերնպատակ է խլել գործարարի բիզնեսը

Գերնպատակ է խլել գործարարի բիզնեսը

timthumb.php_-472x265«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր, գործարար Մանվել Տեր-Առաքելյանի և «Յունիբանկի» միջև առաջացած վեճը հայտնի է բոլորին: Գործարարն արդեն մի քանի տարի է պայքարում է իր իրավուքնների պաշտպանության համար և փորձում է պահպանել իր բիզնեսը: Գործարարի և բանկի միջև դատական պրոցեսը և վերջին տարիներին «Հին Էրիվան հոլդինգի» շուրջ տեղի ունեցող իրադրաձությունները գալիս են ապացուցելու այն, որ բանկի նպատակը ոչ այնքան սեփական գումարի վերադարձն է, այլ գործարարից ռեստորանի շենքը վերցնելը: Այս մասին մի քանի անգամ հրապարակային հայտարարել է նաև Մանվել Տեր-Առաքելյանը, սակայն ինչպես ցույց է տալիս ժամանակը գործարարի հակառակորդները լուրջ աջակցիներ ունեն և փորձում են գնալ մինչև վերջ: Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ խնդրի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանին էր դիմել Մանվել Տեր-Առաքելյանը: Գործարարի նամակում մասնավորապես ասվում էր. «Մեծարգո պարոն վարչապետ, Դուք բազմիցս հայտարարել եք, որ կպաշտպանեք գործարարներին, որոնցից փորձում են խլել կայացած բիզնեսը: Դուք ասում էիք, որ այդ հարցում մինչեւ վերջ կգնաք: Խնդրում էիք տեղեկացնել ձեզ ցանկացած նման դեպքի մասին: Ձեզ տեղյակ եմ պահում այն մասին, որ ես՝ Մանվել Տեր-Առաքելյանս, որը ստեղծել է իր բիզնեսը զրոյից, հայտնվել է այսպիսի իրավիճակում։ Ինձնից ամեն գնով փորձում են խլել կյանքիս գործը»,-գրել էր գործարարը իր նամակում: Այս նամակից հետո բանկը փորձել է տպավորություն ստեղծել, թե խնդիրը տեղից շարժվում է: Հովիկ Աբրահամյանին դիմելուց հետո բանկը «իրատեսական» առաջարկ էր արել. գործարար Մանվել Տեր-Առաքելյանին առաջարկվել էր 15 օրում 5.070.000 դոլար գումարը վերադարձնել: Զարմանալի է, որ բանկային համակարգի մասնագետները առաջարկել են գործարարին այդքան կարճ ժամանակում այդքան մեզ գումար վերադարձնել, այն դեպքում, երբ գործարարն այս պատմության հետևանքով չի կարող վարկ վերցնել այլ բանկից: Եվ այս առաջարկը բանկը ներկայացրել էր, որպես ընդառաջ քայլ վարչապետի առաջարկին: Այս հանգամանքը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ բանկի նպատակը գործարարին պատկանող շենքը սեփականացնելն է և ոչ խնդրի լուծումը: Իսկ թե ովքեր են շահագռգռված գործարարին սնանկացնել կարծում ենք բոլորին է հայտնի և բոլորը գիտեն այս գործի հովանավորյալներին:

Դիտվել է 321 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy