Գերման Ստերլիգով.Ղարաբաղը դարեր ի վեր հայկական հող է

Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվելՂարաբաղը դարեր ի վեր հայկական հող է, դա ապացուցում են ոչ միայն առանց բացառության պատմական հուշարձաննները, այլ նաև հնագույն գերեզմանները Ղարաբաղի տարածքում, որոնք բոլորը հայկական են,— «ВКонтакте» սոցիլական կայքում գրել է ռուս քաղաքական և հասարակակն գործիչ, գործարար Գերման Ստերլիգովը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները կարող են որակավորվել որպես հանդուգն ագրեսիա հայկական պետության դեմ: Իսկ հայերի գործողությունները՝ որպես իրենց հողերի ազնիվ պաշտպանություն:

«Կոչ եմ անում ռուսական իշխանություները աջակցել եղբայրական հայ ժողովրդին՝ Թուրքիայի կողմից աջակցություն ստացած Ադրբեջանական կառավարության անիրական ագրեսիայից:

Գլխավոր և անհապաղ միջոց կարող է և պետք է հանդիսա ռուսական մեծածախ շուկաներում թուրք-ադրբեջանական մենաշնորհի ոչնչացումը,-գրել է Ստերլիգովը իր միկրոբլոգում:

Դիտվել է 256 անգամ
 


Այս թեմայով