Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել

Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվելՌուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հաղորդում է «Արցախպրեսսը»՝ հղում կատարելով «360 Պոդմոսկովիե»-ին, որի փոխանցմամբ՝ այդ  պատճառով գործարարը չի կարող լքել Ռուսաստանի տարածքը, ուր նա ժամանել էր մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղից։

«Գերման Լվովիչի եւ իմ դեմ մասնավոր հայց է ներկայացվել։ Եթե դատարան նման հայտարարություն է ներկայացվում, գործը հարուցվում է ավտոմատ կերպով։ Խոսքը զրպարտության մասին է։ Մասնավորապես մեղադրվում ենք մենք՝ ես ու Ստերլիգովը»,- ասել է Հայրապետովը։

Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Միլանա Գորենշտեյնի նախաձեռնությամբ. նա այս պահին ապրում է Իսրայելում։

«Հայցը ներկայացրել է Թել Ավիվում բնակվող Իսրայելի քաղաքացուհին։ Բացի այդ, ինձ փաստաբանի կարգավիճակից զրկելու մասին դիմում է ներկայացվել Մոսկվայի փաստաբանների պալատ»,- հավելել է Հայրապետովը։

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով