Գերմանիան կայք է գործարկել ներգաղթյալներին սեքսի մասին սովորեցնելու համար

237_eerste_keerԳերմանիան հատուկ կայք է գործարկել երկիր ժամանող փախստականներին սեռական և վերարտադրողական եվրոպական նորմերի մասին կրթելու համար՝ վերջիններիս դեմ սեռական ոտնձգությունների մի շարք մեղադրանքների առաջադրումից հետո, գրում է Russia Today-ը: zanzu.de կայքը նախաձեռնել է Գերմանիայի առողջապահության նախարարությունը:

 12 լեզուներով, այդ թվում՝ անգլերենով, ֆրանսերենով և արաբերենով հասանելի պորտալը նախատեսված է «Գերմանիա վերջերս ժամանած ներգաղթյալներին սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերի մասին տեղեկացնելու համար»:

 Zanzu-ն մանրամասն ներկայացնում է սեռական կյանքի բոլոր ասպեկտները՝ անդրադառնալով ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավական հարցերին, ինչպես նաև կարևոր խորհուրդներ է տալիս սեռական հիգիենայի մասին:

 

 


Այս թեմայով