Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը

Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը

5684fca30da3d.Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփլը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հիմնական առաջնահերթությունները կդառնան խաղաղության և անվտանգության հարցերը: Այս մասին փոխացնում է APA գործակալությունը։

Ըստ դեսպանի՝ ուշադրություն կդարձվի նաև ԵԱՀԿ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը։

Գերմանիան 2016 թվականին դարձել է ԵԱՀԿ նախագահ։ Կազմակերպությունում երկրի նախագահության նշանաբանն է՝ «Երկխոսության վերսկսում, վստահության և անվտանգության վերականգնում»։

Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը: ԵԱՀԿ նախագահության շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Գերմանիայի համար»,- հայտնել է Թեմփլը:

Դիտվել է 36 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy