Գերմանիայում բուժեղբայրը 106 մարդ է սպանել

Ստորին Սաքսոնիայի իրավապահները նախկին բուժեղբայր Նիլս Հոգելին կասկածում են 106-ի սպանության համար. դա 16-ով ավելի է, քան ավելի վաղ ենթադրվում էր: Այս մասին հաղորդվում է Օլդենբուրգի ոստիկանության բաժնի և դատախազության համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն:

2015 թվականի փետրվարին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու հիվանդի սպանության համար: Հոգելը հայտարարել է, որ իր զոհերի իրական թիվը, որոնց սպանել է Դելմենհորսթի և Օլդենբուրգի հիվանդանոցներում, կարող է 90-ի հասնել: Նա բոլորին ներարկել է մահացու դեղամիջոց:

Այս շաբաթվա սկզբին քննիչները ստացել են տոքսիկալոգիական թեստերի արդյունքները: Դրա միջոցով հայտնի է դարձել ևս 16 զոհի մասին:

Առաջին անգամ Հոգելի հանցավոր գործողությունները նկատել է նրա գործընկերներից մեկը 2005 թ.: Այդ ժամանակ հիվանդը փրկվել է ներարկումից հետո, իսկ բուժեղբայրը 7.5 տարով ազատազրկվել է մահափորձի համար: Այս դեպքից հետո իշխանություններն արտաշիրիմել են մի քանի դի և հայտնաբերել դեղամիջոցի հետքեր:

Բուժեղբայրը խոստովանել է, որ մահացու ներարկումներն արել է, որպեսզի այնուհետև վերակենդանացնի հիվանդներին՝ գործընկերների առաջ թողնելով փրկչի տպավրություն:

 


Այս թեմայով