Գերմանիայում բնակվող Հովհ. Թումանյանի թոռնուհին երախտագիտություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում է բնակվում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Տիկին Իրման վերջերս հեռուստատեսությամբ դիտել է իր հռչակավոր պապի ծննդյան 150 ամյակին ընդառաջ Գագիկ Ծառուկյանի՝ Դսեղ կատարած այցի մասին տեսանյութը և ցանկություն հայտնել իր երախտագիտությունը հայտնել Ծառուկյան ընտանիքին: Այս նպատակով Էպիկենտրոնը կապ է հաստատել Իրմա Սաֆրազի հետ: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը օրերս այցելել էր Հովհաննես Թումանյանի հայրական օջախ, պատրատակամություն հայտնել լուծել ոչ միայն մեծ բանաստեղծի տուն-թանգարանի բոլոր խնդիրները, այլև անել ամեն ինչ, որ 2019 թ փետրվարի 19-ին մեծ լոռեցու 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն անցնեն ամենաբարձր մակարդակով:

Այս թեմայով