Գերմանիայի կանցլերը խստորեն քննադատել է Ալիևին

germ«Պարոն Ալիևի հետ մենք քննարկել ենք նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը, և ես վստահ եմ, որ խնդրի կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցային գործընթացն է»,-այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահի հետ հունվարի 21-ին ունեցած հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով՝ Գերմանիան իր ջանքերը կգործադրի հակամարտության լուծման ուղիներ գտնելու հարցում:
Հանդիպման ընթացքում կանցլերը Իլհամ Ալիեւին նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը՝ իբրեւ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվել է հարգել իր երկրում մարդու իրավունքները, ինչպես նաեւ խստորեն քննադատել է Ադրբեջանում մամուլի ազատության հանդեպ իրականացվող ոտնձգությունները

 


Այս թեմայով