Գերմանիայի ԱԳՆ-ից պատասխանել են Թուրքիային

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Թուրքիայից հնչող քննադատություններին՝ կապված Քյոլնում քրդամետ հանրահավաքի անցկացման հետ:

Օրեր առաջ Գերմանիայի Քյոլն քաղաքում Քրդական միջազգային մշակութային փառատոնի շրջանակում տեղի քրդերը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ են պարզել, ինչն առաջացրել է Թուրքիայի զայրույթը: Դեպքից հետո Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ:

Ինչպես հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շաֆերը հայտնել է, որ Գերմանիան դաշնային ու իրավական պետություն է և շատ լուրջ է վերաբերվում ՔԱԿ-ի ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին:

«Այս հարցում Թուրքիայից դասեր առնելու կարիք չունենք», — ասել է գերմանացի պաշտոնյան:

 


Այս թեմայով