Գերմանիայից Հայաստան է տեղափոխվել ավազակության մեղադրանքով հետախուզվող

Ձերբակալել են  քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդունՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները, համագործակցելով Հայաստանի և Գերմանիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների հետ, 2015թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել և 2016թ. մարտի 12-ին` ժամը 04.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981թ. ծնված Վազգեն Սեկոյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վազգեն Սեկոյանը 2014թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):

Դիտվել է 146 անգամ
 


Այս թեմայով